Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եվրոպան շոկի մեջ է Թրամփից

Եվրոպան շոկի մեջ է Թրամփից
03.06.2017 | 11:06

Եգիպտոսի նախագահ մարշալ Աբդել Ֆատահ աս Սիսին, ում օրոք մարդու իրավունքների խախտման ոլորտում հասել է իր գագաթնակետին, «մեծ մարդ է»: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որ վճռել է ոչնչացնել բոլոր թմրամոլներին, «անհավանական աշխատանք» է կատարում: Երկրում ժողովրդավարական կարգերը կործանող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «լավ բարեկամ է»:

Ամբողջ աշխարհում արմատական, մարտաշունչ իսլամ տարածող Սաուդյան Արաբիայի ավատատիրական միապետությունը գլխավոր ռազմավարական դաշնակիցն է: Իսկ նորիմպերիալիստական պուտինյան Ռուսաստանի հետ, որ աջակցում է Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգին և ճարպկորեն խաղում է տեղեկությունների ու նախընտրական արշավների հետ, ում դեմ պատժամիջոցներ են մտցվել Ղրիմի միացման և ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացման համար, մենք կիսում ենք հետախուզության տվյալները և ժլատություն չենք անում հարգանքի նշաններ ցուցադրելիս: Փոխարենը՝ գերմանացիները վատն են, շատ վատը և դեռ կվճարեն դրա համար: Իսկ ֆրանսիացիները ընտրեցին ինչ-որ ստամբակի, որ անգլերեն ավելի լավ է խոսում, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ կարող էին ձայն տալ ազգայնականին, որ աջակցում էր Պուտինի քաղաքականությանը: Նրանք էլ դեռ պատասխան կտան: Այդպիսին են Թրամփի ներկա դաշնակիցները: Դա բացարձակ խելահեղություն է մի մարդու ձեռքում, որ ի վիճակի չէ ինքն իրեն վերահսկել, և դա լավ վախճան չի ունենա: Թրամփը նախագահի աթոռին չի մնա մինչև իր ժամկետի ավարտը, դա ևս ակնհայտ է: Մնում է միայն հուսալ, որ նա չի հասցնի պատերազմ հրահրել մինչև իրեն իմպիչմենտ հայտարարելը: Թեպետ Իսպանիայի կառավարությունը, ինչպես միշտ, գործից անտեղյակ էր, Եվրոպան շոկի էր մատնված Թրամփի այցով: Չնայած բոլոր ձևականությունների պահպանմանը, ակնհայտ է որ ՆԱՏՕ-ն և G 7-ը խոր քուն են մտել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ մենք բախվել ենք նոր ու դաժան իրականության՝ մենք չենք կարող հենվել Թրամփի վրա՝ ապահովելու մեր անվտանգությունն ու բարեկեցությունը: Բարեբախտաբար, Մերկելից բացի կա և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Թրամփի ու Պուտինի հետ հանդիպումներից հետո ցույց տվեց, որ կարողանում է խոսել ալֆա-արուների հետ: ԱՄՆ-ը եվրոպական գլխավոր ինտեգրատորն էր: Եվրոպան իր ներկա տեսքով գոյություն չէր ունենա առանց Վաշինգտոնի մասնակցության: Բայց հիմա այնքան կարևոր չէ միասնական ճակատով ԱՄՆ-ի դեմ դուրս գալը, որքան գիտակցելը, որ Եվրոպան արժեքների պահապանն է (ժողովրդավարության և բազմակարծության), որ միշտ առաջ է մղել ԱՄՆ-ը, իսկ հիմա ոտնահարում է Թրամփը: Վաշինգտոնն ընկավ ու քանի դեռ իր մոխրից վեր չի խոյացել, Եվրոպան պիտի այդ արժեքները պահպանի:
Խոսե ՏՈՐԵԲԼԱՆԿԱ, El Pais, Իսպանիա


Հ.Գ. Տարօրինակ է, չէ՞, իսկ Թրամփը Եվրոպայից գոհ է, ընդամենը Փարիզի համաձայնագրից է դուրս գալիս ու եվրապացիներին ասել է, որ իրենք իրենց անվտանգությունն ապահովեն, ի՞նչ վատ է: Եվ ընդհանրապես՝ չպիտի՞ գար քաղաքականությունից դուրս մեկը ու քաղաքական գործիչներին սովորեցներ՝ ինչ է քաղաքականությունը իրականում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ